«ԱՐԵՍ»

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԱՍԻՆ

about

«ԱՐԵՍ» փաստաբանական գրասենյակը գործում է ավելի քան տաս տարի, որի ընթացքում ընդգրկել է մատուցվող իրավաբանական ծառայությունների լայն շրջանակ:

Մենք իրականացնում ենք ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացուցչություն տարբեր ատյաններում, այդ թվում պետական մարմիններում, դատական ատյաններում, ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ հարաբերություններում, ինչպես նաև իրականացնում ենք ընթացիկ իրավաբանական սպասարկում ողջ ծավալով։

Մեր աշխատակիցները հանդիսանում են ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, ովքեր ունեն երկար տարիների փորձ և մասնագիտական բարձր հմտություններ:

Մենք առաջնորդվում ենք մեր վստահորդներին որակյալ իրավաբանական ծառայություններ մատուցելու և վերջիններիս շահերը լավագույնս պաշտպանելու կարգախոսով, ինչը հանդիսանում է նաև մեր գրասենյակի գրավականը: